Թուրքիայում փակվել է 29 հեռուստաալիք

Թուրքիայում փակվել է 29 հեռուստաալիք

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ռադիոյի ու հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հետ է վերցրել 29 հեռուստաալիքի արտոնագիր՝ փակելով դրանք։ Ընդգծվում է, որ նրանք հեռարձակել են չթույլատրված հաղորդումներ։ Դա վերաբերում է հետևյալ հեռուստաալիքներին. Chinko TV, Plus Life, Sultan, Welat, Cmax, Awaza Kurdi, TV Korku, Pix, Vizyon TV, Filght TV, Arti TV, Eskici TV, C Action TV, Raki TV, Arabesk Melodi, Kuzey Türk, Cinemax, Can, Ful Aksiyon, Atlas TV, Acinema, Animalbox, Sinemega, Tosun TV, Yeşil Vadi TV, The West, The Box TV, Tarz Moda TV և Süper Halay։ Բացի դրանից՝ տուգանվել է երկու հեռուստաալիք՝ ահաբեկչություն քարոզելու համար։ Խոսքը Özgür Gün TV և Van TV հեռուստաալիքների մասին է։