Կփորձենք փոխել Պիկեի կարծիքը. Զիդան

Կփորձենք փոխել Պիկեի կարծիքը. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեին, ով Twitter-ի իր էջում կատակել է, թե «արքայական ակումբ»-ը հեշտ ուղի է անցել Չեմպիոնների լիգայի գավաթի նախորդ խաղարկությունում: «Շատ դժվար է հաղթել Չեմպիոնների լիգայում: Իհարկե, որևէ խաղ կարող է հեշտ ստացվել, բայց ընդհանուր առմամբ, այն շատ բարդ մրցաշար է: Պիկեն ասում է, թե «Բարսելոնա»-ն Իսպանիայի լավագույն ակու ՞մբն է: Դա նրա կարծիքն է: Կփորձենք փոխել Պիկեի կարծիքը»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: Real Sociedad de Futbol v Real Madrid CF - La Liga