Թուրք զինվորականները զենք և զինամթերք են հատկացրել Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումներին. Դամասկոս

Թուրք զինվորականները զենք և զինամթերք են հատկացրել Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումներին. Դամասկոս

Սիրիական Sana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ թուրք զինվորականները Հալեպի նահանգում գործող ահաբեկիչներին հատկացրել է զենք ու զինամթերք։ ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրած նամակում Ջաֆարին հայտարարել է, որ թուրք զինվորականները, որոնք ներթափանցել են Հալեպի նահանգի հյուսիս, զբաղվել են զինապահեստներ կառուցելով, որոնք նրանք հանձնել են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին։ Նամակում նաև նշված է, որ թուրք զինծառայողները Թուրքիայի տարածքից այդ խմբավորումներին նաև գաղտնի հանձնել են հրթիռներ ու զինամթերք։