Ավստրիայի կանցլերն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը

Ավստրիայի կանցլերն առաջարկել է կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը

Oesterreich թերթին տված հարցազրույցի ժամանակ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը և առաջարկել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները։ Քերնը առաջարկել է զբաղվել համագործակցության այլ ձևերի փնտրտուքով: «Եվրոպային անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը ոչնչի չի հանգեցրել։ Թուրքիան գնալով ավելի հեռու ու հեռու է գնում։ Եթե ինչ-որ մեկը, ինչպես դա անում է Յունկերը, թուրքերին խոստանում է, որ մենք բանակցություններ կվարենք ձեզ հետ և առանց շունչ քաշելու ասում է, որ Թուրքիան ամեն դեպքում չի անդամակցելու, ապա դա արդարացի դիրքորոշում չէ թուրքերի և ոչ թե եվրոպացիների հանդեպ»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը, չնայած երկու երկրների լարված հարաբերություններին, վստահեցնում է, որ ամեն դեպքում Թուրքիային որպես քաղաքական գործիչ է դիտարկում քաղաքականության, անվտանգության ու տնտեսության հարցերում։