ԳԱԼԱ-ի նպատակն է՝ Գյումրին չհանձնել Սերժ Սարգսյանի կամակատարներին

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: ԳԱԼԱ կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Միայնա՞կ է մասնակցելու, թե՞ այլ կուսակցություննրի հետ դաշինք կկազմի. անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի այս հարցին՝ ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմինե Ավետյանն ասաց, որ հարկավոր է սպասել ևս մեկ-երկու օր, և ամեն ինչ պարզ կլնի, դեռևս վերջնական որոշում չկա: «Որևէ կուսակցության հետ վերջնական պայմանավորվածություն չի եղել, ի սկզբանե նշել ենք, որ ԳԱԼԱՆ հավակնություն ունի համախմբել ընդդիմադիր դաշտը, այլ ոչ թե միայն «Ժառանգություն» կուսակցության հետ հանդես գալ: ԳԱԼԱ կուսակցութըունը վերջնական չի հայտարարել, որ համագործակցելու է այս կամ այն կուսակցության հետ»,- նշեց Արմենուհի Վարդանյանը: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը որդեգրել է Գյումրին մասնատելու, բաժան-բաժան անելու կեցվածքը: Նրա խոսքով՝ փոքր քաղաքում 10-ից ավելի կուսակցություններ են հավակնություն ներկայացրել ՏԻՄ ընտրություններին մասնակցել. սա իշխանական պրոյեկտն է կյանքի կոչվում: «Սա ոչ թե իշխանության և ընդդիմության կռիվ է, այլ գյումրեցու կռիվն է իշխանության դեմ»,- ընդգծեց Ա.Վարդանյանը և հավելեց՝ վստահ է, որ գյումրեցին քաղաքը չի հանձնելու Ս. Սարգսյանի կամակատարներին, Գյումրին պիտի ունենա արժանավայել իշխանություն:   Մանրամասները՝ տեսանյութում: