Աշոտ Բլեյան. Մաշվող հասարակություն ենք. փոփոխությունները պետք է սկսել դպրոցից
15:13 | 2016-08-27
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն «Առաջին լրատվականի»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ կրթության ոլորտը, մասնավորապես հանրակրթական դպրոցը խոցելի է, նշեց, որ Հայաստանում բոլոր ոլորտներն են խոցելի. «Խոցելի է նաև մարդը, ողջ հասարակությունը շփոթի վիճակում է, դրա համար դպրոցը չէր կարող անմասն լինել: Նրա խոսքով՝ մաշվող հասարակություն ենք, և փոփոխությունները պետք է սկսել դպրոցից:
Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ ԿԳ նախարարը պետք է գործի վճռական և ամբողջական. «Կես քայլերը օգուտ չեն տա, քայլերը պետք է ուղղված լինեն վիճակ փոխելուն, խնդիրներ լուծելուն, հակառակ դեպքում՝ տպավորություն կստեղծվի, որ ինչ-որ բան փոխվել է, սակայն դրանք ամեն ինչ ավելի կխառնեն և նոր խնդիրներ կառաջացնեն»:
Մեզ հետ զրույցում Աշոտ Բլեյանն անդրադարձավ կրթական համակարգի խնդիրներին, Կրթության մասին օրենքում փոփոխություններին: Աշոտ Բլեյանի կարծիքով՝ կրթության ոլորտում ընդհանրապես քննությունների անհրաժեշտություն չկա:
Մանրամասները՝ տեսանութում: