Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 22-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվող Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցներ։ Այցին մասնակցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Նախարարի առաջին կանգառը Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նախկին դպրոցի տարածքում կառուցվում է նոր դպրոց՝ շուրջ 670 տեղ հզորությամբ։ Նախարարը կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում քննարկել ընթացիկ խնդիրները՝ շեշտելով աշխատանքները որակով և ժամանակին կատարելու առաջնահերթությունը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Վաղարշապատ քաղաքի դպրոցները ներկայում գերծանրաբեռնված են, ուստի առաջնային խնդիր է նոր կառուցվող դպրոցների ժամանակին շահագործումը, որից հետո փուլային եղանակով վերակառուցման և բարեկարգման ցանկում կընդգրկվեն նաև մյուս հաստատությունները՝ պահպանելով  ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։ Այնուհետև նախարարն այցելել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց․ այստեղ նախկին դպրոցի տեղում նորի շինարարությունն արդեն ավարտված է. իրականացվում են վերանորոգման աշխատանքների վերջին շտկումները։ Նա շրջել է շուրջ 600 սովորողի համար նախատեսված դպրոցում, ծանոթացել բակային տարածքում, բացօթյա և փակ մարզադաշտերում, կաթսայատանը, լաբորաատոր դասասենյակներում, դահլիճներում, ճաշարանում կատարված աշխատանքներին: Հաջորդաբար նորակառույց դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով՝  նոր ուսումնական տարում դռները բացելով սովորողների առջև։ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները կառուցվում են ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74