Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ դաշտային և լսարանային վերապատրաստման դասընթացներ։ ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «TAIEX»-ի իտալացի փորձագետները հայ մասնագետներին տրամադրել են փորձագիտական խորհրդատվություն, գործնական ուղեցույցներ Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներդրման վերաբերյալ, որի նպատակը սննդամթերքի անվտանգության և մաքսային ընթացակարգերի ոլորտում ԵՄ ստանդարտների ներդրումն է՝ ներառելով մաքսային ձևակերպումների արագացումը, արագ փչացող ապրանքների ջերմային շղթայի պահպանումը և հետբերքահավաքային կառավարումը՝ սննդային վատնումները կրճատելու, արագ փչացող ապրանքների կորուստները կանխելու համար։ Դասընթացի շրջանակներում փորձագետները հայ մասնագետների հետ կիսվել են եվրոպական լավագույն փորձառությամբ՝ ներկայացնելով շուտ փչացող ապրանքների կառավարման ոլորտում իրավական և գործնական շրջանակների կատարելագործման ու տեղայնացման արդյունավետ մոտեցումները: Քննարկվել են արագ փչացող ապրանքների արդյունավետ կառավարման ոլորտում սառնարանային շղթայի ապահովման, պահպանման, վերամշակման, լոգիստիկայի, փորձարկման մեթոդաբանության, կենսաբանական նույնականացման, ինչպես նաև կենդանական և ոչ կեն դանական ծագման արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի գնահատման հարցերը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը, ողջունելով Իտալիայից ժամանած փորձագետներին, ընդգծել է «TAIEX» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների արդյունավետությունը, քանզի, հաշվի առնելով, որ ձկնամթերքը, բանջարեղենը, մրգերը և թարմ կտրած ծաղիկները դասվում են առավել շուտ փչացող ապրանքների շարքին, դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74