Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
15:30 | 2026-07-21
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2030 թվականը։
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ղեկին կմասնակցի 2027 թվականի Ազգերի լիգայի մրցաշարին, 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2030 թվականի աշխարհի առաջնությանը։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
