Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։ Sky Sports-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական մարմինը կուսումնասիրի մրցավարի զեկույցը, խաղի պաշտոնական փաստաթղթերը և տեսագրությունները՝ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Հուլիսի 19-ին Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։ Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում բախում է տեղի ունեցել երկու թիմերի ներկայացուցիչների միջև։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Արգենտինայի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը գետնին տապալում Իսպանիայի կիսապաշտպան Գավիին, իսկ Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին միջամտել է՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։ Հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաև Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան և նույն հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալան։ Ուսումնասիրվելու է նաև թիմի պահվածքը մրցանակաբաշխության ժամանակ։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74