Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է սկսել միջուկային զենքի դերի վերաբերյալ բաց քննարկում։  Kyodo News-ը հայտնում է, որ Կոիձումիի գնահատմամբ՝ Ճապոնիան այլևս չի կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց, քանի որ երկրի շուրջ անվտանգության միջավայրը գնալով ավելի է բարդանում։ Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը վերանայել ազգային անվտանգության երեք առանցքային ռազմավարական փաստաթղթերը։ Ճապոնիան 1967 թվականից հետևում է երեք ոչ միջուկային սկզբունքներին՝ միջուկային զենք չարտադրել, չունենալ և թույլ չտալ դրա ներմուծումն իր տարածք։ Երկիրը միաժամանակ անվտանգության հարցում ապավինում է ԱՄՆ-ի ընդլայնված զսպման համակարգին, որը ներառում է նաև ամերիկյան միջուկային կարողությունները։ Կոիձումին որպես Եվրոպայում միջուկային պաշտպանության շուրջ քաղաքականության փոփոխության օրինակներ նշել է Ֆինլանդիան և Ֆրանսիան։ Ֆինլանդիայի խորհրդարանը հունիսին թույլատրել է պաշտպանության անհրաժեշտության դեպքում միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումն ու պահումը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարել է երկրի միջուկային զինանոցի ընդլայնման մասին։    

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74