Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ

Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ

Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ։   NDTV-ն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է 12 շրջան, 30 վարչական գոտի և 580 գյուղ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարաիդեո և Ջորհաթ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր, վնասվել են ամբարտակներ և երկաթուղային գծեր։ Ավելի քան 10 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր հեղեղվել են։ Գուվահաթի քաղաքում ջուրը լցվել է տները, վնասել կահույքն ու կենցաղային տեխնիկան։ Մի շարք ընտանիքներ չեն կարողացել սնունդ պատրաստել, քանի որ խոհանոցները հայտնվել են ջրի տակ։ Ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է գնացքների երթևեկությունը։ Մի շարք երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոխվել են։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են հնդկական բանակը, Ասամի հրաձիգները և Աղետների արձագանքման ազգային ուժերը։ Ջրհեղեղից կտրված բնակիչներին տարհանելու համար գործարկվել են տասնյակ նավակներ։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74