Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեի հետ քննարկել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններին, առկա մարտահրավերներին և Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի դերակատարությանը։
«Անդրադարձանք Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում»,- նշել է Մաթևոսյանը։
Քննարկվել է նաև COP17-ի նախագահության նշանակությունը կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
«Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահեն նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի»,- ընդգծել է նախարարը։
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
00:20 | 2026-07-21
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
