Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։ Ինչպես  տեղեկանում է ՀԿԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ․ դրամ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։ Պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է  նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով, իրավաբանական անձանց օգտին բռնագանձված  շուրջ 22 մլրդ. դրամը՝ շուրջ 23%-ով, իսկ Ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է ավելի քան 2,5 մլրդ  դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), որը 2025 թ․ առաջին կիսամյակում գանձվածի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։ Զեկուցվել է նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման,  հարկադիր կատարման թվային գործիքների շարունակական կատարելագործման հնարավորությունների մասին։ Մասնավորապես՝ ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։ Ծառայության 2026 թվականի կիսամյակային արդյունքային ցուցանիշներն ամփոփելով՝ Գլխավոր հարկադիր կատարողը թեև դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները, այդուհանդերձ տրվել են համապատասխան հանձնարարականներ առանձին ուղղություններով միատեսակ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը հղմամբ։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74