Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
10:30 | 2026-07-20
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել նոր «շրջանակային համաձայնագրի» շուրջ՝ քննադատելով կազմակերպության գործունեությունը Հյուսիսամերիկյան աշխարհի առաջնության ընթացքում:
Բաց նամակում Բերսեն ՖԻՖԱ-ին մեղադրել է քաղաքականացվածության և վստահության մակարդակի նվազման մեջ՝ նշելով, որ «տոնակատարությունը կավարտվի, բայց հարցերը կմնան»։
Գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգիչ է համարել Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելու որոշումը՝ ընդգծելով, որ այն կայացվել է պետության ղեկավարի և ՖԻՖԱ-ի նախագահի միջև շփումներից հետո, ինչը կասկածի տակ է դնում մրցաշարի արդարությունը:
Բերսեն նաև քննադատել է ՖԻՖԱ-ի համագործակցությունը ADI Predictstreet խաղադրույքների ընկերության հետ, որը հնարավորություն է տալիս խաղադրույքներ կատարել խաղի առանձին դրվագների վրա՝ բացելով խարդախությունների դուռը:
Նամակում անդրադարձ է կատարվել նաև խաղացողների նկատմամբ հնչող ռասիստական վիրավորանքներին՝ այդ թվում ընտրովի պաշտոնյաների կողմից:
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
