Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

Մայամի, ԱՄՆ Մարզադաշտ «Մայամի» Երրորդ տեղի համար խաղ Ֆրանսիա-Անգլիա` 4:6 Ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում միմյանց հետ մրցեցին նախորդ «Մունդիալ»-ի եզրափակչի մասնակից Ֆրանսիան ու Անգլիան: Ֆրանսիա-Անգլիա հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ անգլիացիների առավելությամբ։ Թոմաս Տուխելի թիմը հանդիպման մեկնարկից անմիջապես հետո բացեց հաշիվը. արդեն 3-րդ րոպեին Դեկլան Ռայսը դիպուկ հարվածով առաջ մղեց Անգլիայի հավաքականին: Բաց թողած գոլից հետո Ֆրանսիան փորձեց վերահսկել գնդակը և Կիլիան Մբապեի գլխավորությամբ մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն անգլիացիները վստահ էին գործում պաշտպանությունում։ 18-րդ րոպեին Անգլիան կրկնապատկեց իր առավելությունը. ստանդարտ իրավիճակից հետո աչքի ընկավ Էզրի Կոնսան՝ հաշիվը դարձնելով 2:0։ Առաջին խաղակեսի մնացած հատվածում Անգլիան շարունակեց արդյունավետ հակագրոհել։ Ֆրանսիայի պաշտպանությունը հաճախ սխալվում էր, իսկ Էբերեչի Էզեն հիանալի էր ղեկավարում թիմի գրոհները։ 37-րդ րոպեին Բուկայո Սական խփեց երրորդ գոլը, իսկ ավելացված ժամանակում կրկին աչքի ընկավ՝ ձևակերպելով դուբլը: Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը զգալիորեն ակտիվացրեց իր խաղը և փորձեցհետ բերել կորցրածը: Դիդյե Դեշամի թիմը մեծացրեց ճնշումը և սկսեց ավելի հաճախ սպառնալՋորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասին։ 56-րդ րոպեին Կիլիան Մբապեն ստացավփոխանցում տուգանային հրապարակում և դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝1:4։  62-րդ րոպեին Բրեդլի Բարկոլան արագ գրոհի ավարտին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:4։ Ֆրանսիացիները շարունակում էին ճնշումը: 81-րդ րոպեին Մբապեն ձևակերպեց դուբլ՝ դառնալով Մունդիալի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն` 22 գոլով: Սակայն ֆրանսիացիների ինտրիգը երկար չտևեց։ 86-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Բուկայո Սական՝ ձևակերպելով հեթ-տրիկ, իսկ արդեն լրացուցիչ ժամաանակ վերջին րոպեին Բելինգեմը խփեց ԱՆգլիայի ընտրանու 6-րդ գնդակը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը իր վերջին հանդիպումն անցկացրեց ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում:    

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74