Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ

«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ

«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքների և ներքին արժեքավոր տեղեկատվության ապօրինի յուրացման մեջ։ Ըստ հայցի՝ «OpenAI»-ն աշխատանքի է ընդունել «Apple»-ի նախկին աշխատակիցների, որոնք կարող էին ընկերությունից դուրս բերել գաղտնի տվյալներ՝ կապված նոր արտադրանքների և դրանց մշակման նախագծերի հետ։ «Apple»-ի պնդմամբ՝ նախկին աշխատակիցներ Չանգ Լյուն, որը ընկերությունում աշխատել է ութ տարի որպես ավագ էլեկտրատեխնիկ, և Թանգ Յու Թանը, որը 24 տարի զբաղեցրել է iPhone-ի և Apple Watch-ի դիզայնի գծով փոխնախագահի պաշտոնը, իրենց էլեկտրոնային փոստին փոխանցել են ընկերության ներքին նյութեր։ Այժմ Թանը «OpenAI»-ում զբաղեցնում է սարքավորումների (hardware) գծով գլխավոր մասնագետի պաշտոնը։ Հայցում նշվում է, որ նրանք հասանելիություն են ունեցել «Apple»-ի գաղտնի նախագծերին, արտադրական տեխնոլոգիաներին, գործընկերային ծրագրերին և դեռևս չներկայացված արտադրանքների վերաբերյալ տեղեկություններին, ինչը, ըստ ընկերության, կարող էր մրցակցային առավելություն ապահովել «OpenAI»-ին։ Բացի այդ, «Apple»-ը պնդում է, որ «OpenAI»-ը աշխատանքի ընդունելու գործընթացում հարցազրույցներ է անցկացրել «Apple»-ի ներկայիս աշխատակիցների հետ և փորձել նրանցից ստանալ ներքին տեղեկատվություն։ Հայցի համաձայն՝ թեկնածուներից նույնիսկ պահանջվել է հարցազրույցի ընթացքում ներկայացնել «Apple»-ից «իրական մանրամասներ»՝ որպես ցուցադրական նյութ։ «OpenAI»-ը հերքում է մեղադրանքները։ Ընկերության ներկայացուցիչ Դրյու Պուսատերին BBC-ին հայտնել է, որ իրենք չեն հետաքրքրվում այլ ընկերությունների առևտրային գաղտնիքներով և ներկայում ուսումնասիրում են «Apple»-ի ներկայացրած հայցը։ «Մեզ չեն հետաքրքրում այլ ընկերությունների առևտրային գաղտնիքները։ Մենք կենտրոնացած ենք նորարարական տեխնոլոգիաների ստեղծման վրա, որոնք ընդլայնում են մարդկանց հնարավորություններն ամբողջ աշխարհում»,– նշել է Պուսատերին։ Իր հերթին, «Apple»-ը BBC-ին հայտնել է, որ դատական հայցը ներկայացվել է «ծանրակշիռ ապացույցների» հիման վրա։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74