Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Սևծովյան ռազմավարության իրականացման հարցում Սև ծովի շուրջ գտնվող երկրները կարևոր դեր ունեն, սակայն Վրաստանի դեպքում Եվրամիությունը դժվարություններ ունի կառավարության հետ կապերի հարցում։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Սևծովյան ռազմավարությունը գործում է նախորդ տարվանից, և այժմ դրա իրականացման փուլն է։ «Մենք նաև դժվարություններ ունենք Վրաստանի հետ, քանի որ իրականում կապեր չունենք կառավարության հետ։ Մենք չենք ցանկանում աջակցել կառավարությանը, ցանկանում ենք աջակցել Վրաստանի ժողովրդին»,- ասել է Կալասը։ Նա նշել է, որ քննարկումներ են անցկացվել այն մասին, թե ինչպես կարելի է դա լավագույնս անել, որպեսզի մարդիկ հույսը չկորցնեն Եվրոպայի նկատմամբ։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74