Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։ «Գերագույն ռադա է ստացվել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը»,- գրել է Ստեֆանչուկը։ Նրա խոսքով՝ Ռադան հարցը կքննարկի առաջիկայում։ Ստեֆանչուկը նաև շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին պետության համար ծայրահեղ բարդ ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար։ Յուլիա Սվիրիդենկոն Ուկրաինայի կառավարությունը գլխավորել էր 2025 թվականի հուլիսի 17-ին՝ Դենիս Շմիգալի հրաժարականից հետո։ Մինչ վարչապետ նշանակվելը նա զբաղեցրել էր առաջին փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ավելի վաղ եղել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ։ Հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր  Զելենսկին հայտարարել էր կառավարության ամբողջական թարմացման մասին՝ նշելով, որ Ուկրաինան փոխում է քաղաքական ռազմավարությունը, ինչի համար անհրաժեշտ են կադրային փոփոխություններ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին առաջարկել էր Սվիրիդենկոյին մնալ թիմում և գլխավորել նոր կարևոր ուղղություն առանց մանրամասներ ներկայացնելու։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74