Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս

ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս

Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում կսկսի աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ Հայաստանը և Մոլդովան բախվում են արտաքին հարկադրանքի։ «Նախորդ շաբաթ ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին տնտեսական աջակցության խոշոր փաթեթի մասին՝ ռուսական ճնշմանը դիմակայելու հարցում օգնելու նպատակով։ Նախարարներն այսօր հավանություն տվեցին, որ ԵՄ նոր առաքելությունը սկսի իր աշխատանքը տեղում»,- ասել է Կալասը։ Նրա խոսքով՝ ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։  

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74