Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
22:15 | 2026-07-12
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսկ Քնեսեթը (խորհրդարանը) կլուծարվի հուլիսի 17-ին: Այս մասին հայտնում է իսրայելական Ynet լրատվական պորտալը:
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքն իր հերթին նշում է, որ սրանք վերջին 38 տարվա ընթացքում առաջին ընտրություններն են լինելու, որոնք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում: Գործող կառավարությունն էլ առաջինը կդառնա վերջին 53 տարում, որն ամբողջությամբ պաշտոնավարել է իր լիազորությունների ողջ ժամկետում:
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
