Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
10:09 | 2026-07-12
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի գրասենյակը հրապարակել է հետևյալ հայտարարությունը․ «Շաբաթ՝ հուլիսի 11-ի երեկոյան, ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը մահացել է կարճատև և հանկարծակի հիվանդությունից։ Սենատորի ընտանիքը շնորհակալություն է հայտնում այս դժվարին պահին հնչող աղոթքների համար և խնդրում է հարգել իրենց անձնական կյանքը այս չափազանց ծանր ժամանակահատվածում»։
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը 71 տարեկան էր։ Գրեհեմը՝ ռազմաօդային ուժերի պահեստազորի պաշտոնաթող գնդապետ, որը մասնագիտացած էր որպես ռազմական իրավաբան, հայտնի էր որպես կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ։ Նա աջակցել էր Իրաքի պատերազմին և երկար ժամանակ կոչ էր անում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Ներկայիս հակամարտության ընթացքում նա եղել է Թրամփի ամենաակտիվ պաշտպաններից մեկը։
Գրեհեմը 2026թ․ առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար և այն ժամանակ խիստ քննադատում էր Թրամփին, սակայն հետագայում դարձավ նրա ամենահավատարիմ աջակիցներից մեկը։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
