ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
10:40 | 2026-07-12
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 12-ի գիշերը սկսել են այս շաբաթվա ընթացքում Իրանի դեմ հարվածների երրորդ ալիքը։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Իրանի պետական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Թեհրանում գործի է դրվել հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ երկրի այլ քաղաքներում լսվել են պայթյունների ձայներ։
CENTCOM-ը հայտնել է, որ հարվածները պատասխան են եղել այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է Կիպրոսի դրոշի ներքո Հորմուզի նեղուցով ընթացող GFS Galaxy բեռնարկղային նավի վրա։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ անձնակազմի մեկ անդամ անհետ կորած է համարվում, իսկ նավը չի կարող շարունակել նավարկությունը՝ հրդեհի և ստացած վնասների պատճառով։
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ նախազգուշական կրակ է բացել նավի ուղղությամբ, քանի որ այն շարժվել է ոչ թե Իրանի կողմից հաստատված երթուղով։ Այնուհետև, ըստ իրանական կողմի, նավը «խոցվել է նախազգուշական կրակոցով և կանգնեցվել»։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ մինչև հետագա ծանուցումը և մինչև «ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը տարածաշրջանում»։
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
