Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Վիետնամի հարավում գտնվող կղզում ճամփորդությունից վերադարձող զբոսաշրջային նավը հուլիսի 11-ին խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Մոտորանավակը, որը տեղափոխել է  32 հնդիկ զբոսաշրջիկի և անձնակազմի չորս անդամի, շրջվել է Հոն Մայ Ռուտ Նգոայի կղզուց մոտ 400 մետր հեռավորության վրա։ Ականատեսները պատմել են, որ մոտակա նավակները շտապել են դեպքի վայր և սկսել են ուղևորներին ջրից դուրս բերել նախքան սահմանապահների, նավատորմի, ափային պահպանության և այլ փրկարարական գործակալությունների ժամանումը: Իշխանությունների տվյալներով՝ քսանմեկ մարդ փրկվել է, բոլոր զոհերը դուրս են բերվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նավի խորտակման պատճառը դեռ պարզ չէ. հետաքննություն է ընթանում։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74