Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը մտավախություն է հայտնել, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա։ Ըստ ԱՄՆ տիեզերական գործակալության հաշվարկների՝ Պեկինը նպատակադրված է այդ քայլին մոտ 2029 թվականին, մինչդեռ Վաշինգտոնի «Artemis» ծրագիրը նախատեսված է 2028-ի վերջին։ Այզեքմանի խոսքով՝ այժմ մրցակցությունը վերաբերում է ոչ միայն հենց վայրէջքին, այլև Լուսնի վրա երկարաժամկետ ենթակառուցվածքներ ստեղծելուն, որոնք հետագայում պետք է դառնան դեպի Մարս տանող պլացդարմ։ Չնայած ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանը՝ փորձագետները նշում են, որ ծրագրի հաջողությունը մեծապես կախված է մասնավոր գործընկերների աշխատանքից և տեխնիկական խնդիրների հաղթահարումից։ Այսպիսով՝ լուսնային մրցավազքը վերածվում է իրատեսական ժամկետների և ռեսուրսների արդյունավետ կառավարման ստուգատեսի։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74