Չինաստանի «Տյանվեն-2» (Tianwen-2) տիեզերական զոնդը հաջողությամբ հասել է 2016HO3 աստերոիդից 20 կիլոմետր հեռավորության վրա, ինչը հնարավորություն կտա սկսել գիտական հետազոտությունները մոտ 1 միլիարդ կիլոմետր երկարությամբ և մոտ 400 օր տևած ճանապարհորդությունից հետո։ Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։
Չինաստանը 2025 թվականի մայիսի 29-ին աստերոիդից Երկիր նմուշներ բերելու առաքելությամբ իր առաջին զոնդն էր արձակել։ Տասնամյա ծրագրի շրջանակում «Տյանվեն-2»-ը պետք է իրականացնի միաժամանակ մի քանի նպատակ՝ հավաքի նմուշներ Երկրին մոտ գտնվող 2016HO3 աստերոիդից և ուսումնասիրի Մարսից էլ ավելի հեռու գտնվող գլխավոր աստերոիդային գոտու 311P գիսաստղը։
Մոտեցման փուլում զոնդը լուսանկարել է աստերոիդը։
Առաջիկայում զոնդը փուլ առ փուլ կիրականացնի ավելի մանրամասն գիտական ուսումնասիրություններ՝ հավաքելով տվյալներ աստերոիդի ձևի, բաղկացած նյութերի և ներքին կառուցվածքի վերաբերյալ, ինչը հիմք կստեղծի նմուշների հավաքման հաջորդ գործողությունների համար։
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
20:50 | 2026-07-11
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
