Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կորեայի Անտառային ծառայության նախարար Լիմ Սանգ-Սոպի հետ։ «Քննարկեցինք անտառների պահպանության և վերականգնման, անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կորեան ունի անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից մեկը, և վստահ եմ, որ այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար՝ մեր երկրում անտառածածկույթի ընդլայնման, դեգրադացված տարածքների վերականգնման և ժամանակակից մոնիթորինգի համակարգերի ներդրման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման ժամանակակից մեխանիզմներին, արհեստական բանականության, արբանյակային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը անտառների կառավարման ոլորտում։ Կարևորեցի այս ուղղություններով փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության խորացումը։ Ակնկալում եմ Կորեայի ակտիվ մասնակցությունը COP17-ին, քանի որ անտառային էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման առանցքային ուղղություններից են։ Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի անտառային տնտեսության, գիտության, նորարարական տեխնոլոգիաների և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար»,- գրել է նախարարը։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74