Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին

Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին

Բոսթոն, ԱՄՆ Մարզադաշտ «Բոսթոն» 1/32 եզրափակիչ Գերմանիա-Պարագվայ` 1:1 (3:4) Գերմանիայի և Պարագվայի միջև աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի հանդիպումը դարձավընթացիկ Մունդիալի ամենամեծ անակնկալներից մեկը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներնավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցՊարագվայի հավաքականը՝ հաղթելով 4:3։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում ԿայՀավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Գերմանիանշարունակեց ճնշումը, սակայն չկարողացավ օգտվել ստեղծած պահերից, իսկ Յոնաթան Տահիխփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ 11-մետրանոց հարվածաշարում ավելիսառնասիրտ գտնվեցին պարագվայցիները՝ պատմական հաղթանակ տանելով և դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Չնայած Գերմանիայի ակնհայտ առավելությանը գրեթե բոլոր վիճակագրական ցուցանիշներում: Գերմանացիները վերահսկում էին գնդակի 75%-ը, կատարեցին 21 հարված (6-ը՝ դարպասիուղղությամբ), մինչդեռ Պարագվայը պատասխանեց ընդամենը 7 հարվածով, որոնցից 3-ը հասաննպատակին։ Գերմանիան նաև իրացրեց 16 անկյունային, իսկ մրցակիցը՝ 6։ Տեսանյութը` այստեղ: Մոնտերեյ, Մեքսիկա Մարզադաշտ «Մոնտերեյ» 1/32 եզրափակիչ Նիդեռլանդներ-Մարոկկո` 1:1 (2:3) Ընթացիկ Մունդիալի փլեյ-օֆֆի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին Նիդեռլանդների և Մարոկկոյի հավաքականները: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ հաղթելով 2:3 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին հաշիվը բացեց Նիդեռլանդներից ԿոդիԳակպոն, իսկ Մարոկկոն կարողացավ ավելացված ժամանակում վերականգնել հավասարակշռությունը: Գոլի հեղինակ դարձավ Իսա Դիոպը: Խաղի առաջին ու երկրորդ կեսերում չնայած Նիդեռլանդների տարածքային առավելությանը ևգնդակի նկատմամբ ավելի մեծ վերահսկողությանը, Մարոկկոն կարողացավ արդյունավետպաշտպանվել և վտանգավոր հակագրոհներով պահել հավասարակշռությունը։ Հոլանդացիներըստեղծեցին ավելի շատ գոլային պահեր և հաճախ էին սպառնում մրցակցի դարպասին, սակայնմարոկկացիները կարգապահ խաղով չեզոքացրին նրանց գրոհները և խաղը տեղափոխեցին 11-մետրանոց հարվածաշար։    

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74