Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է  թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկրի ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին, զրուցել բնակիչների հետ։ «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ հունիսի 26–ին, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններ են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։ «Կոնդ» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան և 8 նորահայտ հուշարձաններ՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ «Կոնդի» զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման և մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։ Բնակիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները և տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում՝ հետագա աշխատանքները փոխհամաձայնությամբ իրականացնելու նպատակով: «Մենք ուզում ենք օգնել, որ այսքան տարի այսպիսի դժվար պայմաններում եք ապրել, նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար»,-ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի ժամանակի ընթացքում՝ փուլ առ փուլ: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը: Կառավարության որոշմամբ՝ հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածից:    

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74