Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր

ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր

Միացյալ Նահանգները հայտարարել է Լիբանանի զինված ուժերի կարողություններն ամրապնդելու մտադրության մասին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն հաստատել իրենց ինքնիշխանությունը: Այս դրույթը ներառված է Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Եռակողմ շրջանակային ծրագրում», որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում: Փաստաթղթում ընդգծվում է, որ Լիբանանի կառավարությունը պարտավորվում է իրագործել բանակի ներուժի մեծացման խիստ ծրագիր՝ երկրի ներսում լիարժեք ռազմական վերահսկողություն ապահովելու համար: ԱՄՆ ցանկացած նոր օգնություն խստորեն պայմանավորված կլինի ստուգելի փուլերով և լիարժեք թափանցիկությամբ: Նախատեսվում է, որ «Հըզբոլլահի» զինաթափումից հետո լիբանանյան բանակը փուլ առ փուլ անվտանգության պատասխանատվությունը կվերցնի հատուկ «պիլոտային գոտիներում»: Սա թույլ կտա իսրայելական ուժերին փուլ առ փուլ դուրս բերել զորքերը: Մինչ այդ Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին համաձայնագիր, որով առաջին փուլում Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիտանի գետի հյուսիսային և հարավային շրջաններից: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերը նշել է, որ Իսրայելը կպահպանի բուֆերային գոտին Լիբանանի հարավում այնքան ժամանակ, քանի դեռ լիբանանյան բանակը ցույց չի տվել «Հըզբոլլահ»-ը ջախջախելու կարողությունը:  

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74