Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պատասխանները Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։ Բաքուն ֆրանսիական կողմի դիրքորոշումը որակել է որպես «անհիմն» և «կողմնակալ»։ Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փարիզը շարունակում է վարել միակողմանի քաղաքականություն՝ անտեսելով ադրբեջանական կողմի հիմնախնդիրները, ինչպիսիք են այսպես կոչված ականային սպառնալիքը, ադրբեջանցի փախստականների իրավունքները և նախկինում օկուպացված տարածքներում տեղի ունեցած ավերածությունները։ Ադրբեջանական կողմը մասնավորապես մերժել է հայ գերիների և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Ֆրանսիայի մտահոգությունները՝ դրանք անվանելով քաղաքական մանիպուլյացիա։ Բաքուն նաև քննադատել է Փարիզի՝ Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ դա չի նպաստում խաղաղությանը, այլ հակառակը՝ խրախուսում է «ռևանշիզմը»։ Ի պատասխան մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանսիական կողմի քննադատությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիան ինքն ունի ներքին խնդիրներ, այդ թվում՝ Նոր Կալեդոնիայում։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74