Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Վարչապետերն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։ Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74