Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է

Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է

Հայաստանի արմատական ընդդիմությունը ներկայացնում են այն ուժերը, որ 2023թ․ մայիսին Ստեփանակերտում ձևավորել են «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ»՝ փաստացի ստեղծելով քաղաքական համախմբում, որին մեծապես աջակցել է Հայ առաքելական եկեղեցին։ Փաստը, որ համախմբումը ավարտվել է պետական հեղաշրջմամբ, ԼՂՀ լուծարմամբ և հայ բնակչության բռնատեղահանությամբ, բավական է, որպեսզի այդ ընդդիմությունը Հայաստանում երիցս մերժվի։ Քաղաքական գնահատականը, որ Ստեփանակերտում պետական հեղաշրջումը պետք է շարունակվեր Երևանում, սկզբունքորեն հիմնավոր է, բայց հասու է միայն դիտողունակ անձանց կամ հանրային խավերի։ Ամբողջական բացահայտումը կարևոր է ոչ այնքան պատմության, որքան Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ Աներկբա է, որ դա պահանջում է քաղաքական կամք, հսկայածավալ աշխատանք, որ, չպետք է կասկածել, հավելյալ մարտահրավերներ է բերելու։ Ընդ որում՝ ոչ միայն մեկ ուժային կենտրոնից։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, Մոսկվայի ուղղակի ազդեցությունից համեմատաբար զերծ մնացած կուսակցությունները, ՀԿ-երը պատրա՞ստ են աջակցել, որպեսզի իշխանությունը Հայաստանի անկախ պետականության «հիմքում տեղադրված ականը վնասազերծելու» ուղղությամբ վստահ քայլեր ձեռնարկի։ ««Քաղաքացիական պայմանագրի» իշխանության մնալը և որպես կառավարության ղեկավար Փաշինյանի աշխատելը Ռուսաստանի համար որոշակի ռիսկեր է պարունակում։ Անգամ ԵԱՏՄ-ում մնալու դեպքում Հայաստանը «նավարկելու» է դեպի Եվրամիություն։ Դրան Հայաստանին դրդելու են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որ շահագրգռված են տարածաշրջանում իրենց ազդեցության ընդլայնմամբ։ Համապատասխանաբար, դա բացասական է անդրադառնալու Հարավային Կովկասում, որտեղ ուժերի դասավարությունը տենդագին փոխվում է, ռուսաստանյան ազդեցությանը»,- Մոսկվայում և Կազանում ռուս-թուրքական բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններից երեք օր հետո գրել է «Նեզավիսիմայա գազետան»։ Հուսալ, թե Հայաստանի «եռագլուխ ընդդիմությունը» հանուն պետության Նիկոլ Փաշինյանի հետ «փոխզիջումներ է փնտրելու», միամտություն է։ Իսկ իշխանությունը զիջման կգնա՞։ Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74