Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ նախագահի հրահանգով ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստներ մուտք գործող և դուրս եկող ծովային հաղորդակցության շրջափակումը։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ուժերն այլևս չեն խոչընդոտում նավերի անցումը Իրանի նավահանգիստներ և դրանցից դուրս՝ Պարսից և Օմանի ծոցերում։ Նշվում է նաև, որ ծովային շրջափակման ապահովման ուղղությամբ ԱՄՆ-ի բոլոր գործողությունները դադարեցվել են։ Միաժամանակ, ամերիկյան ռազմածովային ուժերը կմնան տարածաշրջանում՝ ապահովելու համաձայնագրի բոլոր դրույթների պահպանումն ու դրանց իրականացումը։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74