Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը

Հունիսի 14-ի երեկոյան՝ ժամը 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Արտաշատի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին, նստելով «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենան, վարել ու վրաերթի է ենթարկել 30-ամյա տուժածին և դիմել փախուստի։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա հովտաշենցին ներկայացել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ձերբակալվել։ Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74