Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր

ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովի շրջանակում մասնակցել է «Հարկային վարչությունների ուժեղացում՝ հարկային համապատասխանության մարտահրավերների հաղթահարման նպատակով՝ արհեստական բանականության և վարքագծային վերլուծությունների կիրառմամբ» խորագրով քննարկումներին։ Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ-ի փորձը՝ հարկային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ։ Գլխավոր համաժողովի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՄՆԿ Գործադիր քարտուղար Ալիքս Պերինյոն դե Տրուայի միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի անդամակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ուղղություններն ու հնարավորությունները` ընդգծելով եվրոպական չափանիշներին համապատասխան հարկային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՄՆԿ Գործադիր խորհրդի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Հայաստանի կողմից 2027–2028 թվականներին ՀՄՆԿ նախագահության ստանձնման և աշխատանքների արդյունավետ իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերը կնպաստեն ժամանակակից, ճկուն և արդյունավետ հարկային վարչարարության զարգացմանը։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74