Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը

Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը

Հունիսի 16-ին՝ ժամը 21.55-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն-տնակ է այրվում, կան տուժածներ։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ հինգ րոպե անց ստացվել է նոր ահազանգ։ Զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։ «10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա երեք քաղաքացիներ, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց, և այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաև վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն-տնակը։ Դանակահարողը, 54-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74