Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։ Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։ Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։ Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին տալով համապատասխան հանձնարարականներ։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74