Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Մենք ենք, մեր լեռները

Մենք ենք, մեր լեռները

Բարձր տեխնոլոգիաների նախարարության հովանավորությամբ կազմակերպված RISE 2026 ցուցահանդեսը Բաքվի իշխանական minval politika-ի մեկնաբանին առիթ է տվել, որպեսզի ենթադրի, թե «Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր մանևր ուղեկցվում է խաղաղության օրակարգին հակադիր խորհրդանշական ազդակներով»։ Բանն այն է, որ, ինչպես ադրբեջանցի հեղինակն է ներկայացրել, ցուցահանդեսը կազմակերպվել է We Are Our Mountains – Rising կարգախոսի ներքո։ Այստեղ ադրբեջանցի լրագրողը տուրք է տվել երևակայությանը և վարկածել, որ ցուցահանդեսի կազմակերպիչները «գաղտնագրել» են Ստեփանակերտի հայտնի հուշարձանը «կրկին վերադարձնելու ցանկությունը»։ Իսկ դա, ինչպես նա է ձևակերպել, նշանակում է «անջատողականության բորբոքում»։ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շուրջ Ադրբեջանում «քննարկումներ» սկսվել են վերջերս, երբ հայտնի է դարձել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի եկեղեցու բակում բացվել է կրկնօրինակը։ Այդ առթիվ անհանգստություն հնչեցնելու առիթ ունեցել ենք, նույնիսկ դիմել ենք Արցախի «ընտրված ներկայացուցիչներին», որպեսզի պահանջեն «հուշարձանի» ապամոնտաժում։ Առայժմ ոչ մի արձագանք չկա։ Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակմանը, ապա նրա հեղինակը սխալվում է, երբ «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը ավանում է «անջատողականության խորհրդանիշ»։ Փաստ է, որ այդ հուշարձանը կառուցվել է Ադր․ ԽՍՀ կառավարության որոշմամբ՝ 1967թ․-ին։ Դա շատ հիշարժան տարեթիվ է նրանով, որ Հեյդար Ալիևը նշանակվել է հանրապետական ՊԱԿ-ի նախագահ։ Եվ եթե «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը «խորհրդանշեր անջատողականություն», ապա նա, որպես ՊԱԿ-ի նախագահ, կառարկեր։ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը ուղղակիորեն կապված է Հեյդար Ալիևի կոմունիստական իշխանության հետ, իսկ այսօր նա Ադրբեջանում պաշտոնապես ունի «համազգային առաջնորդի» կարգավիճակ, իշխանության նրա վերադարձի օրը՝ հունիսի 15-ը, նշվում է որպես «ազգային փրկության» տոն։ Այնպես որ, ասել, թե «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը «Ղարաբաղում հայկական անջատողականության խորհրդանիշն» է, նշանակում է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևին ուղղակի մեղադրել «հայկական անջատողականությունը հովանավորելու» մեջ։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցին խորհուրդ կտայինք ձևակերպումներ ընտրելիս առաջնորդվել ոչ թե օրվա կոնյունկտուրայով, այլ՝ պատմա-քաղաքական իրողություններով, որքան էլ որ դրանք «տհաճություն պատճառեն»։ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը միայն մի ճշմարտություն է վկայում․ Լեռնային Ղարաբաղը հայկական հոգևոր-քաղաքակրթական ինքնության տարածք է։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74