Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի քննարկում Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը, սակայն կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին: Այս մասին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։ Ռյուտեի խոսքով՝ Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման հարցը քննարկվում է դաշնակիցների շրջանում և Եվրոպական միությունում։ «Սրանք քննարկումներ չեն, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում քաղաքական մակարդակով։ Սրանք քննարկումներ են, որ ներկայում անցկացվում են ԵՄ-ի շրջանակներում։ Իհարկե, մենք հետևում ենք այդ քննարկումներին, և մենք կաջակցենք դրանց այնտեղ, որտեղ կարող ենք», - վստահեցրել է նա։ Ռյուտեն հավելել է, որ Ռուսաստանի ծավալած պատերազմն արդեն ընթանում է հինգերորդ տարին, և Ուկրաինային օգնության տրամադրումն առաջնահերթություն է մնում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցույց է տալիս, որ «Ռուսաստանի ռազմական մեքենան անհաղթելի չէ», և ռազմաճակատում դինամիկան փոխվում է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այս առավելությունը պահելու համար հարկավոր է շարունակել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74