Ինդոնեզիայի կենտրոնում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 70-ից ավելի վիրավոր։ Ավելի քան 840 բնակելի շենք և այլ կառույցներ վնասվել են: Այս մասին հաղորդել է Antara լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ վնասվել է 841 բնակելի շենք, երկու գրասենյակային շենք, 15 կրոնական կառույց, արդյունաբերական ձեռնարկություն և կամուրջ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Սուլավեսի կղզու մոտ, հունիսի 16-ին։ Antara-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 76-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Տուժած շրջանների բնակիչներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, նրանց ապահովում են անհրաժեշտ պարագաներով:
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
22:50 | 2026-06-17
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
