Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ

Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ

Ղազախստանը ստորագրել է 10 միլիարդ դոլարի համաձայնագիր ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկայի և Firebird ընկերության հետ՝ երկրում արհեստական բանականության (ԱԲ) լայնածավալ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով։ Այս ռազմավարական նախագիծը, որը ներառում է Էկիբաստուզում «Տվյալների կենտրոնների հովտի» (Data Center Valley) ստեղծումը, նպատակ ունի Ղազախստանը վերածել եվրասիական տարածաշրջանի ԱԲ-ի հաշվողական և թվային հանգույցի։ Նախագիծը, որը նախատեսվում է գործարկել 2027 թվականին, ներառում է 100,000 գերժամանակակից NVIDIA գրաֆիկական պրոցեսորների (GPU) տեղակայում, ինչը, ըստ կանխատեսումների, տարեկան կտրվածքով կապահովի առնվազն 3 միլիարդ դոլարի արտահանման հասույթ։ Այս նախաձեռնությունը հատկապես ուշագրավ է Firebird-ի գործունեության համատեքստում, քանի որ ընկերությունը նմանատիպ ծրագրեր է իրականացնում նաև մեր տարածաշրջանում։ Հատկանշական է, որ Firebird-ն արդեն իսկ իրականացնում է խոշոր ԱԲ զարգացման նախաձեռնություն Հայաստանում, որը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում Հայաստանը նորարարական և տեխնոլոգիական հանգույց դարձնելու կարևորագույն կատալիզատոր։ Ընկերության հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի և համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ղեկավարությամբ, Firebird-ը ձգտում է Հայաստանը տեղավորել աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների շարքում՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական տնտեսության ամուր հիմքեր։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74