Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը նախատեսում է Մոսկվայում բանակցություններ վարել ՌԴ նախագահի օգնականներ Վլադիմիր Մեդինսկու և Իգոր Լևիտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում այսօր բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցություններից հետո նախարար Ֆիդանը և նրա ռուս գործընկերը թուրքական ժամանակով 13.00-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,— հայտնել է գործակալության զրուցակիցը: «Բացի այդ, այսօր արտաքին գործերի նախարար Ֆիդանը բանակցություններ է պլանավորում Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի նաև Ռուսաստանում բնակվող թուրք գործարարների հետ»,— հստակեցրել է գործակալության զրուցակիցը:

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74