Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարարը հայտարարեցին պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման շուրջ նախնական համաձայնության հասնելու մասին: Գրինվիչի ժամանակով (GMT) 04:15-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 4,08 դոլարով կամ 4,7%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,25 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է 4,35 դոլարով կամ 5,1%-ով՝ կազմելով 80,53 դոլար։ Ուրբաթ օրը գրանցված ավելի քան 3% անկումից հետո, երկուշաբթի օրը երկու ապրանքանիշերի պայմանագրերն էլ հասել են մարտի 10-ից ի վեր իրենց ամենացածր ցուցանիշներին: ԱՄՆ-ն ու Իրանը փոխընբռնման հուշագիրը կստորագրեն ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում. հայտնել է որպես միջնորդ հանդես եկած Պակիստանի վարչապետը։ Թրամփը կիրակի օրը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի «անվճար» (առանց լրացուցիչ վճարների), և իրանական նավահանգիստների ամերիկյան ռազմածովային շրջափակումը նույնպես կդադարեցվի:

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74