Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն

Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն

Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝
  • 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանային գողության նախապատրաստման,
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,  բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կանխամտածված սնանկության։
Բացահայտվել է շորթման, դրամանենգության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։ ՃՏՊ վիճակագրություն Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74