Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»

Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք գարնանային նստաշրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու: Խորհրդարանում կլինեն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Հայաստամի Եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը. վերջինս գրեթե վստահ է՝ խորհրդադանը համաձայնություն է տալու իրենց նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ամռանը Փաշինյանը հայտարարել էր, թե հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի հանրության տեսակետը: Բայց դե էլ ինչ Փաշինյան, որ որեւէ հարցի վերաբերյալ հաստատուն կարծիք ունենա. հիմա էլ ուրիշ բան է ասում: Վերջերս Կառավարության՝ հունվարի 9-ի նիստի ժամանակ նա հայտարարեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով: Թե ինչով է պայմանավորված կարծիքի այս կտրուկ փոփոխությունը, դժվար է ասել: Տիգրան Խզմալյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները 3-4 ամսում հասկացան՝ ԵՄ-ին այլընտրանք չկա»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74