Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում

Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներով է սնվում Մանչեսթեր քաղաքում հայկական ռեստորանում, որտեղ այցելում է շաբաթական 1-2 անգամ։ Այս մասին Manchester Evening News-ի հետ զրույցում ասել է Armenian Taverna-ի սեփականատեր Արմանը։ «Այո, ես եղել եմ այնտեղ, ընդ որում՝ բազմիցս»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։ Արմանի կարծիքով՝ հայտնի ֆուտբոլիստը շարունակում է վերադառնալ իրենց մոտ, քանի որ իրենք մատուցում են կերակուրներ, որոնք հոգեհարազատ են նրան։ Ստորգետնյա ռեստորանը գոյություն ունի արդեն ավելի քան 40 տարի, և Արմանը ռեստորանի երրորդ տերն է ընտանեկան կառավարման ընթացքում։ Այն գտնվում է Ալբերտ հրապարակի հակառակ կողմում՝ Փրինցես սթրիթում, և մատուցում է ավանդական հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակներ։ Հենրիխը սիրում է նրանց ավանդական մածնով քաբաբը (£10.95), որը պատրաստվում է գառան մսով։ Այլ սիրված ուտեստ է փայտածխի վրա պատրաստված իշխանը (£14.50)։ «Երբեք չես ասի, որ նա հանրահայտ մարդ է... նա պարզապես հասարակ տղա է, մյուսների նման մարդ արարած։ Նաև որպես հաճախորդ նա դժվարահաճ չէ և ուտում է ամեն ինչ։ Բոլորը սիրում են նրան։ Մենք հպարտ ենք, որ նա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- ասել է ռեստորանի տերը։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74